• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

09 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2020թ. մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:

ՀՀ կառավարության ղեկավարը նախ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը:

Շառլ Միշելը ողջունել է վարչապետի այցը և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

 Վարչապետը կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցությունը և վստահություն հայտնել, որ պարոն Միշելի` Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ևս ՀՀ-ԵՄ գործակցությունը կշարունակի զարգանալ արդյունավետ: «Եվրոպական միությունը մեր բարեփոխումների իրականացման հիմնական գործընկերն է, դրանց իրականացման գործում մենք ամեն պահի զգացել ենք ԵՄ-ի օգտակար աջակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:

 Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը և հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել և աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար:

 Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: